211652_close_icon
views-count19422 դիտում article-date 19:42 07-08-2014

Գերի ընկած Կարենի մորը չեն կարողանում հայտնել, որ որդին գերի է ընկել. նա Ռուսաստանից Հայաստան էր եկել ամուսնանալու նպատակով

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը դեռ չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Չինարիի բնակիչները: Նրանք նաեւ ասացին, որ Կարենի ավանակը, որով անտառ փայտի էր գնացել, նրա կացինն ու կես շիշ ջուրը գտել են: Կարենը մեկ տարի առաջ էր եկել Ռուսաստանից ամուսնանալու նպատակով: Նա եւս մեկ քույր եւ եղբայր ունի, ովքեր Ռուսաստանում են բնակվում: Ավելի վաղ[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասել էր, որ Կարենը ամուսնցած չի եւ զբաղվում էր գյուղատնտեսկան աշխատանքերով: Տեղեկացրել էինք նաեւ, որ գյուղապետը շատ հուզված էր եւ չէր չկարողանում խոսել: Միայն ավելացրեց, որ փորձում են միջոցներ ձեռնարկել նրան հետ բերելու համար: Ավելի վաղ էլ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները:

Նմանատիպ նյութեր