211652_close_icon
views-count655 դիտում article-date 12:49 17-01-2025

Միջազգային կառույցներն ուղիղ ասում են՝ ՀՀ օրակարգում այդ հարցը չկա, ի՞նչ եք ուզում մեզանից. Բեգլարյանը՝ Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների վերադարձի մասին

Քանի դեռ ՀՀ իշխանությունները քաղաքական և իրավական արդյունավետ միջոցներ չեն կիրառում, ինչ էլ մենք անենք գերիների հարցում, մեծ արդյունք չի տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի դիմաց բողոքի  ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մեր այս ակցիաներն ուղղված են նաև ՀՀ իշխանություններին ճնշելուն: Իրենք պետք է առավելագույնս տեր կանգնեն մեր պատանդներին, որոնք բոլորիս են ներկայացնում»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ուղերձին՝ Բեգլարյանն ասաց, որ այն շատ սպասելի էր:

«Լավ է, որ պարոն Վարդանյանը կարողացել է այդ ուղերձը հղել, հանգամանքները ներկայացնել, որը նշանակում է, որ ինչ կատարվում է, կեղծ է՝ բոլորի պարագայում: Սա մեզ լրացուցիչ հիմքեր է տալիս, որ ալիևյան ռեժիմի հանդեպ ճնշումները պետք է մեծանան, բայց այդ ճնշումը կմեծանան, եթե   ՀՀ իշխանությունները կունենան այդ քաղաքական կամքը: Միջազգային կառույցները շատ ուղիղ ասում են, եթե ՀՀ օրակարգում այդ հարցը չկա, դուք ի՞նչ եք մեզանից ուզում, սա հստակ ուղերձ է բոլորիս»,- ասաց Արտակ Բեգլարյանը:   

Նմանատիպ նյութեր