736 դիտում
15:07 17-01-2025
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով
Մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 18-ից Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010) ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։
Ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հեռավար եղանակով։ Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում:
Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն արդեն իսկ իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով Կոմիտեն հայտարարատուներին հորդորում է՝ նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի հունվար ամսվա ավարտը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգին անցում կկատարեն նաև Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր
1156 դիտում
10:48 27-06-2024
ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
6176 դիտում
19:44 20-03-2018
Ապրիլի 1-ից կգործարկվի ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգ. մեկնարկել է փորձնական ծրագիր
5018 դիտում
13:13 12-04-2018
ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը
Այս բաժնից
580 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
427 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
913 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ