823 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
Ես ամենաշահագրգռված մարդկանցից եմ, որ այս ապազգային իշխանությունները մի օր շուտ հեռանան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Ես, անձնապես, իմ ընտանիքը շատ-շատ է տուժել այս մարդկանցից, բայց այդ ամբողջ անձնականը կարելի է մի կողմ դնել, այս մարդիկ հանձնել են Արցախը, իրենց իշխանության ժամանակ հանձնվել է Արցախը: Այ սա ներելը, սա մոռանալը, դրանից հետո այս մարդկանց հետ ինչ-որ գործարքի գնալը, դա ուղղակի պետք է մարդ, չգիտեմ, բարոյականությունից զուրկ լինի»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ են հիմա ընդիմադիրները միմյանց մեղադրում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, նա պատասխանեց. «Ես չգիտեմ. ով մեղադրում է այդ հարցը իրենց տվեք: Ես ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»:
Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է հերքել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի աջակիցների միջև լարվածության հանգամանքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես թեման հասկանում եմ, չեմ ուզում ինչ-որ մեկի խոսքերը մեկնաբանել, ես գիտեմ, որ դա կա, հատկապես ֆեյսբուքի տիրույթում ինչ-որ մարդիկ կան, որոնք իրար հետ կարող են մտնել լեզվակռվի մեջ, փոխադարձ վիրավորանքների մեջ: Այդտեղ ինչ-որ մեկը կարող է լինի Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, մյուսը կարող է լինի ուրիշ քաղաքական թիմի աջակից։ Մենք նման բան, որ ինչ-որ մարդկանց ուղղորդենք, ասենք՝ արեք նման բան, չկա բացարձակապես: Այսինքն, դա ուղղորդված չի արվում, մեր մոտ չկա կուսակցություն, չկան կառույցներ, չկան ձեր սիրած շրջաբերականներից: Ուղղակի ինչ-որ մարդիկ են, որոնք կարող են մեծ հարգանք ունենալ հորս մասով, մեր քաղաքական թիմի առումով: Դա չի նշանակում, որ իրենց բոլոր դիրքորոշումները մերն են»,- ասաց նա:
Լրագրողի ճշտող հարցին՝ բարձր մակարդակում լարվածություն կա արդյոք, Քոչարյանն ասաց. «Ոչ, չկա լարվածություն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
388 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
637 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ
1072 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է