211652_close_icon
views-count928 դիտում article-date 19:23 20-01-2025

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին

Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։

Նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունը։ Կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։

Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ նյութեր