211652_close_icon
views-count1342 դիտում article-date 23:22 20-01-2025

Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ

Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը: Այս մասին հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին։

ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կդադարեն, և կսկսվի միլիոնավոր հանցագործ տարրերի վերադարձն այնտեղ, որտեղից նրանք եկել են:

Ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ հետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղետ է դարձել», - հավելել է Թրամփը։

Նա հայտարարել է կարտելներն «ահաբեկչական կազմակերպություններ» հռչակելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։

Թրամփը խոսել է նաև միայն երկու սեռի գոյության մասին․

«Այսօրվա դրությամբ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական»,-հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր