211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4348 դիտում article-date 11:39 20-03-2025
Այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավարությամբ: 
 
Պարզվել է, որ հդերհը բռնկվել է Երասխ բնակավայրի երակթգծի կայարանում կայանված մարդատար ЕП-2- 802 գնացքի 4 շարժակազմից բաղկացած 2-րդ շարժակազմի տանիքում: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել, ապա մարվել է: 
 
Այրվել է մեկուսիչ շերտից մոտ 10 քմ հատված:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր