211652_close_icon
views-count3592 դիտում article-date 10:41 23-01-2025

Երևանի գնդում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. 29-ամյա տղամարդու մոտ պարեկները հայտնաբերել են մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով 7 փամփուշտներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ Տիգրան Մեծի պողոտայի 41 հասցեի մոտից ձերբակալել են մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացուն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Մաքսիմ Ջ․-ն է, ում անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ «BARICAT R 2.5 S» գրառմամբ մարտական ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով 7 փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր