44152 դիտում
22:10 29-03-2024
ՊԾ Երևանի գնդում ստացված տեղեկությունները հավաստի էին․ պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որում եղել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն աշխատանքային օրվա սկզբին ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանին և ՊԾ մարզերի գումարտակների հրամանատարներին է փոխանցում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ պարեկները նույնպես պետք է ակտիվ պայքար տանեն քաղաքացիների հետ, որպեսզի վերջիններս իրենց մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը հանձնեն իրավապահներին ու եթե պարզվի, որ դրանցով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից։
Այսօր՝ մարտի 29-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Չարբախի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Ավետիք Պետրոսյանը, «սանրելով տարածքը», հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որտեղ հայտնաբերել են ատրճանակ, նռնակ և այլ զինամթերք։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Չարբախի բաժանմունքից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+