211652_close_icon
views-count409 դիտում article-date 15:21 31-01-2025

Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման
հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության
անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս:

Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում
ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները, կառուցվածքային յուրահատկությունները, իրականացվող բարեփոխումները, նյութատեխնիկական հագեցվածության առկա պատկերը և մարտահրավերները:
Ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստական փուլին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի
ազդեցությանը նախարարությանը ենթակա ծառայությունների և ընդհանուր առմամբ ռազմավարական զարգացման վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև բյուջետային և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացման ընթացքում ճկունության գործոնը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ապահովելով բարեփոխումների և գործընթացների արդյունավետ իրականացում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր