211652_close_icon
views-count655 դիտում article-date 18:15 31-01-2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումց հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն։

Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում կատարվելիք այլ երկրներ այցերին՝ նա նշել է, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի թվում է լինելու ահաբեկչական կազմակերպություն որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) հարցը։

Թուրքական իշխանական «Yeniakit.com.tr» լրատվական կայքը գրում է, որ Ահմեդ ալ-Շարան 15 օրից այնպիսի մի գործողություն կանի, որը մեծ աղուկ կբարձրացնի։

Նմանատիպ նյութեր