211652_close_icon
views-count1027 դիտում article-date 22:43 29-01-2014

Սիրիայի կառավարության և ընդդիմադիր պատվիրակությունները քննարկել են անցումային կառավարություն ստեղծելու հարցը

ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հաստատել է, որ Սիրիայի կառավարական և ընդդիմաիր պատվիրակությունները քննարկել են անցումային կառավարություն ստեղծելու հարցը: «Մենք քննարկել ենք մի շարք հարցերի հետ ներառյալ նաև անցումային կառավարություն ստեղծելու հարցը», — նրա խոսքերը հաղորդում է РИА «Новости»-ին: Բրահիմին խոստովանել է նաև, որ բանակցությունների առաջին ռաունդի արդյունքները գոհացնում են իրեն, միանշանակ երկրորդ ռունդում արդյունավետույունը պետք է լինի ավելի մեծ: Նա հայտնել է նաև, որ հաջորդ բանակցությւոնների օրը հայտնի կլինի վաղը: Ավելի վաղ հյտնի էր դարձել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ծրագրավորում են ճնշումներ գործադրել բանակցող կողմերի վրա:

Նմանատիպ նյութեր