211652_close_icon
views-count2965 դիտում article-date 12:57 02-02-2025

Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Լիդսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիդսի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը կարճ ժամանակ գլխավորել է «Կրասնոդարը»։

30 տուրից հետո «Լիդսը» 63 միավորով գլխավորում է Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր