211652_close_icon
views-count1018 դիտում article-date 15:11 23-02-2025

«2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил». շախմատը վերածեցին «քուչի կռվի». Աշոտյան

168.am-ի «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 3
«Պարոն Աշոտյան, հասկացանք, թե ով է իրականում բերել Նիկոլին, և ոնց են օգտագործել մեզ բոլորիս՝ որպես «թավշյա» ծխածածկույթ։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Սերժ Սարգսյանը որպես քաղաքականության մեջ «շախմատիստ»՝ ո՞նց չի տեսել մեր դեմ հյուսվող այս դավադրությունը»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Հարցը շատ անկեղծ է և անմիջական։ Թո՛ւյլ տվեք ես էլ այդպես պատասխանեմ՝ օգտագործելով հենց Ձեր բնորոշումները։

Այո՛, Սերժ Սարգսյանը շախմատիստ է և 2008-2018թթ. հենց այդպես էր ղեկավարում Հայաստանը։ Ու մեր թշնամիները «շախմատով» չէին կարողանում հասնել իրենց նպատակներին։

Բայց 2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։

Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաև բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին և շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էլ ողջ իրականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր