211652_close_icon
views-count847 դիտում article-date 16:19 23-02-2025

Այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը: Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը:

Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար:

Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք: Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ:
 

Նմանատիպ նյութեր