Արդար չի ասել՝ պատրաստ չէինք ձյանը․ Կամո Արեյանը ամփոփեց կատարված աշխատանքները
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ամփոփեց կատարված ձնամաքրման աշխատանքները։։ Նա հայտնել է, որ մոբիլիզացվել է ձնամաքրման 38 մասնագիտացված մեքենա, ներառյալ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մեքենաները, նաև վարչական շրջանի ղեկավարների նախաձեռնությամբ մասնավոր այլ տեխնիկա է ներգրավվել։ Ձնամաքրման աշխատանքներին մասնակցել է թվով 80 տեխնիկա, նաև մասնակցել է 300-ից ավելի աշխատակից։
«Ասել պատրաստ չէինք՝ ճիշտ չի լինի, արդար չի լինի: Փետրվարի 21-ին ժամը 18:00-ից մինչև 22:30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ: Խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ»,- հայտնել է Արեյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ առաջին փուլում մաքրվել են հիմնական փողոցները, ապա՝ երկրորդային փողոցները․ «Ունեցել ենք որոշակի ուշացումներ՝ մասնավոր տնտատիրություններով տեղակայված թաղամասերում։ Այս տեխնիկան՝ մեծ մեքենաները չեն կարող մուտք գործել այնպիսի թաղամասեր, ինչպիսիք են Սարի թաղ, Նորագյուղ, Քանաքեռի որոշ հատվածներ»։