211652_close_icon
views-count571 դիտում article-date 18:45 24-02-2025

Անիրատեսական է ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր վաղեմի պահանջներից. Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ հարցազրույց է տվել հուjն-ամերիկյան «Ethnikos Kiriks» թերթին։

Գերապետրիտիսը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և նշել, որ վերջին մեկուկես տարում Անկարայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթաց կա։

Մասնավորապես որպես դրական զարգացումներ է որակել օդային տարածքի հետ կապված թեժ վեճերի նվազումը, միգրացիայի վերաբերյալ համագործակցության ամրապնդումը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։

Ըստ արտգործնախարարի՝ Հունաստանը փոխզիջումների չի գնա ինքնիշխան իրավունքների հարցում։

«Անիրատեսական է, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր վաղեմի պահանջներից։ Մենք միայն բաց ենք մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման վերաբերյալ միջազգային իրավունքի վրա հիմնված բանակցությունների  համար»,- ընդգծել է Հունաստանի արտգործանխարարը։

Նա նաև պնդել է, որ Թուրքիան Էգեյան և Արևելյան Միջերկրականում հարցերը վերածել է ընդգրկուն սակարկության գործընթացի և չնայած նրան, որ երկու  երկրները ունեն տեսակետների տարբերություն, անհրաժեշտ է երկխոսության շարունակականությունը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր