211652_close_icon

Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին. News.am

views-count2926 դիտում article-date 20:17 24-02-2025
Զինվորական հոսպիտալում հիվանդության հետևանքով մահացած 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին այսօր՝ փետրվարի 24-ին հուղարկավորել են հայրենի Սիսիան քաղաքում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան վերջին հրաժեշտը տալու են հավաքվել ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, նաեւ զինվորականներ։  

Արտակ Վարդանյանը ծառայում էր Իջեւանում։ Զորամասի բուժկետի հսկողության տակ էր եղել փետրվարի 15–ից, վիճակը վատթարացել էր, Երեւանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել, որտեղ էլ մահացել էր մեկ օր անց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր