211652_close_icon
views-count586 դիտում article-date 19:19 25-02-2025

Անկարայում քննարկվել է Թուրքիա-Իրաք սահմանային անվտանգության հարցը

Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Մուհամմեդ Աբդուլվեհաբ Սիքըր ալ-Սայիդիի գլխավորած պատվիրակությունը թուրքական կողմի հրավերով Անկարայում է: Պատվիրակությունը Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ «Սահամանային անվտանգություն» խորագրով նիստ է անցկացրել: 

Նիստին ներկա է գտնվել նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ հայտարարություն է արել Իրաքի սահմանապահ զորքերի մեդիայի և հաղորդակցության բաժնի պետ, գեներալ-մայոր Հայդար Քերհին։

Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ապահովման, հետախուզական տվյալների փոխանակման և համագործակցության մեխանիզմների ամրապնդման հարցերը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է վերջին շրջանում Իրաքի սահմանապահ ուժերի կողմից սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով իրականացված մի շարք միջոցառումներից հետո:

Վերջին տարիներին Իրաքը Թուրքիայի հետ սահմանին տեղակայել է նոր սահմանակետեր, որոնք հագեցած են տեսահսկման արդիական սարքերով: 

Նրա խոսքով՝ Իրաքի տարբեր սահմանային գոտիներում արդեն տեղադրվել է ավելի քան 970 այդպիսի սարքավորում։ Գործընթացը շարունակվում է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր