211652_close_icon
views-count1000 դիտում article-date 20:26 25-02-2025

Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ քաղաքացիներ
Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում` անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով:

Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր:

Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:

Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:

Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մենարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:

Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»:

 

Նմանատիպ նյութեր