211652_close_icon

Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը

views-count2800 դիտում article-date 14:09 26-02-2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր