211652_close_icon
views-count3550 դիտում article-date 18:48 01-03-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Էրեբունիում գործող կիրակնօրյա հոգևոր դասերի փայտե տնակ-լսարանում առաջացած կրակի հետևանքով այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վահե Վարդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահե Վարդանյանը, կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանն ու ոստկանության Էրեբունու բաժնի համայքային ոստիկաններ Շահեն Հարությունյանը և Գոռ Շաղոյանը։

Փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փայտե տնակը շահագործվում էր՝ որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։

Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր