Թիավարությունից՝ Փրկարար ծառայություն. «Համազգեստից դուրս», Սերգեյ Բիձյան
Դասական, ոչ խաղային սպորտաձևերը բացառապես կյանքից վերցրած իրավիճակների արտացոլումն են, ապրելու և
գոյատևելու հմտությունների զարգացման միջոց: Սպորտում էլ, ինչպես կյանքում, երբեմն վճռորոշ է յուրաքանչյուր
վայրկյանը, պատասխանատվությունը՝ հսկայական, կամքն ու հմտությունը՝ պարտադիր պայման։ Իսկ որ թիավարություն սպորտաձևը կարող է ֆիզիկապես ու հոգեպես կոփել մարդուն որպես փրկարար՝ օրինակը մեր կողքին է։ Մարդ, որը, թվում է՝ ինչ սպորտաձև էլ ընտրեր, դառնալու էր փրկարար։
ՆԳՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման
կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Սերգեյ Բիձյանի երազանքը մանկության
տարիներին թիավարության մեջ հաջողության հասնելն էր։ Դպրոցն ավարտելուց հետո, սակայն, նա հայտնվեց մի
իրավիճակում, որտեղ պետք էր ընտրություն կատարել։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որտեղ նախատեսել էր ընդունվել, թիավարություն մասնագիտությունը չկար, ուստի որոշեց գնալ ինքնաբացահայտման ուղիով և ընտրեց նորաբաց փրկարարական գործ մասնագիտությունը։ Այն հետագայում դիպավ սրտին ու սկիզբ դրեց մասնագիտական հետագա հաջողություներին։
Փրկարար ծառայությունում նրա դեբյուտը զավեշտալի կանչով ազդարարվեց․ հավաստիացնում է՝ օգնության կարիք կար, բայց ոչ փրկության։
«Առաջին կանչը որ եղել է, 1995-1996 թվականներին էր. մի տատիկ կանչ էր տվել, որ տղայի մեքենան փչացել է, մենք մեքենան բրթեցինք, օգնեցինք, տատիկի իրերը տարանք տուն: Իսկ առաջին փրկարարական գործողությունը հետևյալն էր. երեխան մենակ տանն էր մնացել, ու ոչ մի կերպ չէին կարողանում դուռը բացել: Մենք
պարանի օգնությամբ կարողացանք ներս մտնել, և, փառք Աստծո, երեխան քնած էր»,-հիշում է Սերգեյ Բիձյանը։
Աղետի դեմ փրկարարը մենակ է՝ հույզերը միայն խոչընդոտ են առաքելության իրականացման ճանապարհին։ Հենց
այսպես՝ տարիների ընթացքում զգացմունքային առումով կոփվելով ու մասնագիտական հմտությունների բեռով փրկարար ծառայության գնդապետը հասցրեց լինել տարբեր աղետների վայրերում, որտեղ թուլակամ մարդիկ անելիք չունեն։
«Ա-320 ինքնաթիռի կործանման ժամանակ մասնակցել եմ որոնողափրկարարական աշխատանքներին. ջրից դիակներ, ինքնաթիռի բեկորներ էինք հանում: Փրկարարական աշխատանքների եմ մասնակցել Պարսկաստանի, Սիրիայի երկրաշարժերից հետո, մասնակցել եմ նաև Ալավերդիում փլուզման հետևանքների վերացմանը, որտեղ էլի զոհեր ունեինք, երկարատև աշխատանք եմ կատարել Սուրմալուի պայթյունի ժամանակ»,-ասում է Սերգեյ Բիձյանը։
Փ/ծ գնդապետ Սերգեյ Բիձյանը վստահեցնում է՝ իրենց գործում ազգ ու ռասա չկա, կա վտանգված կյանք, որը պետք է
փրկել․ սա է փրկարարի առաքելությունը։ Հենց այս հոգեբանությամբ էլ նա, լինելով Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՌԱԳ-ի անդամ, առաջինը հայտնվելով աղետի վայրում՝ հանձն է առնում հրամանատարի առաքելությունն ու փորձում պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ «Իմ դժվար աշխատանքներից մեկը եղել է, երբ 2006 թ. Սոչիում ինքնաթիռն ընկել էր ծովը. մենք ջրից հանում էինք երեխայի շորեր, հանում էինք մարմնի մասնիկներ…»,-հիշում է Սերգեյ Բիձյանը:
Տասներեք տարի թիավարությանն ու լեռնամագլցմանը նվիրելով, աշխարհի, Եվրոպայի ինչպես նաև այլ
առաջնությունների մասնակցելով ու բարձր հորիզոնականներ զբաղեցնելով՝ գնդապետ Բիձյանը գիտելիքների իր պաշարը որոշեց փոխանցել սերունդներին՝ դասավանդելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։
Թե՛ ժայռամագլցումը, թե՛ թիավարումը փրկարարական գործողություններ կատարելիս գնդապետին միայն օգնել են։ Ժպիտով հիշում է, որ երբեմն էլ առավելություն են տվել մրցույթներում։
Փրկարար ծառայության գնդապետ Սերգեյ Բիձյանն անսահման հետաքրքրասիրության, ձեռք բերածով չբավարարվելու, դժվարություներն ու խոչընդոտները իր պարագայում՝ «թիավարելով» հաղթահարելու և նպատակին հասնելու հաստատակամության օրինակ է։