211652_close_icon
views-count22352 դիտում article-date 09:28 05-03-2025

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 2,5 տարեկան տղայի մարմին․ մահվան հանգամանքները պարզվում են. նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության  Արմավիրի բաժնի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր