211652_close_icon

Գեղարքունիքի մարզի պարեկները անակնկալ էին պատրաստել կին վարորդների համար, ովքեր իրենց հերթին շնորհակալանքի ու երախտիքի խոսք էին ուղղում պարեկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count25296 դիտում article-date 19:05 08-03-2025
Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի և Հրաչ Գրիգորյանի  գլխավորությամբ պարեկները անակնկալ կանգնեցնում էին մարզում երթևեկող կին վարորդներին և տոնը շնորհավորելուց բացի նաև ծաղիկ էին նվիրում ու բարի ճանապարհ մաղթում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կին վարորդները, չիմանալով, որ իրենց կանգնեցրել են տոնի կապակցությամբ շնորհավորելու և ծաղիկ նվիրելու համար, անմիջապես պարեկներին էին տրամադրում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը։

Կին վարորդները ասում էին, որ անակնկալը ստացվեց և իրենք նույնպես շնորհավորում էին բոլոր կանանց և աղջիկներին գարնանային տոնի կապակցությամբ և իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էին ուղղում պարեկներին։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր