211652_close_icon

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. Նիկոլ Փաշինյան

views-count2086 դիտում article-date 10:42 10-03-2025
Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին, թելեգրամյան ալիքում  գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա:

Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: 

Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես: 

Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը:  

Էն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր