211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ

views-count694 դիտում article-date 09:08 16-03-2025
Հանրապետության տարածքում մարտի 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ն սպասվում է անձրև։

Նմանատիպ նյութեր