211652_close_icon

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին

views-count1150 դիտում article-date 17:57 18-03-2025
Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներ Ռուդիգեր Զանդերին, Նիկոլաս Կաստելլին և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը և տեխնիկական բաժնի պետ Աղասի Ղուկասյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերն, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ Նա նշեց,որ չնայած պետության աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ։

ԱԶԲ-ի ներկայացուցիչները այցելեցին մետրոպոլիտենի կարգավարական կենտրոն, էներգո համակարգի կարգավարական կենտրոն, շրջեցին ԴԵՊՈ-ի տարածքում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին և հասկանալու տեխնիկական հնարավորություններն ու պահանջվող աշխատանքների ծավալը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը հույս հայտնեցին, որ սկիզբ կդրվի նոր և շարունակական համագործակցության:

Հանդիպումն անցավ ջերմ և աշխատանքային մթնոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր