211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայի անցման վայրում՝ ռուսական եկեղեցու մոտ, 26-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է ցուցանակն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. երթևեկությունը պարեկները ժամանակավորապես դադարեցրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14435 դիտում article-date 10:14 17-03-2025
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայով Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս՝ Իսակովի հատման վայրում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել քարե պատնեշներին և ամբղջությամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Նարեկ Մաթևոսյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները տեղեկություն ունեն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «Mercedes»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ եղել է վթարի պատճառ, իսկ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր