Կրակոցներ՝ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ․ հայտնի են մասնակիցների ինքնությունը և դեպքի հանգամանքները․ ժամանել է մարզի քրեական ոստիկանության պետը
Մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը:
Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մարտի 14-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով և բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր և այդ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆրունզիկ Հ․-ն և 40-ամյա Արմեն Մ․-ն, որը վերածվել է հրմշտոցի ու Նարեկ Խ․-ին միացած վերջինիս եղբայր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Խ․-ն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան և վիճաբանության մասնակիցներին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։