Արշակ Սադոյանն առաջարկում է ձևավորել նախընտրական դաշինք՝ իշխանափոխության հասնելու համար
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ինչպես արդեն նշվել էր, ընտրություններով իշխանափոխության հասնելու համար մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք այն, որ արտախորհրդարանական մեր քաղաքական դաշտը այնքան է տրոհված, հանրության և Սփյուռքի հետ նրա կապերը այնքան են խարխլված, նրա մասը կազմող ուժերն էլ այժմ այնքան քիչ հեղինակություն, ազդեցության լծակներ ունեն, որ առանձին վերցրած նրանցից ոչ ոք՝ իր ուժերին միայն ապավինվելով այդ ընտրություններում, չի կարողանա իշխանության գալ, բեկում մտցնել:
Եւ որ՝ ակնհայտ է արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ ձևավորվի համազգային շահերով և ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող՝ կարող ուժերից կազմված այնպիսի մեծ միավորում, նախընտրական այնպիսի հզոր դաշինք, որը ի վիճակի կլինի կազմել, հանրությանը ներկայացնել իրավիճակի շտկման, հայրենիքի անվտանգության, առաջընթացի ապահովման հստակ մշակված, իրագործելի նախընտրական ծրագիր և վարչապետի, պատգամավորության թեկնածուների այնպիսի ցուցակ, որը ընդունելի կլինի ընտրողների մեծամասնության համար:
Հաշվի առնելով մեր քաղաքական դաշտում տիրող վիճակը, այդ խնդրով իհարկե որոշակի դժվարություններ կծագեն:
Բայց մինչև ընտրությունների պաշտոնական հայտարարումը տարուց էլ ավելի ժամանակ կա: Եւ կարող ենք, պետք է կարողանանք դրանք հաղթահարել:
Իրոք ցավալի է, որ մեր քաղաքական դաշտում, չնայած նրան որ կան վերը նշված համազգային շահերով և ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող, ուժեր, բայց սևի և սպիտակի բաժանման, փոխադարձ մեղադրանքների, անվստահության մթնորտը ալժմ այն աստիճանին է հասել, որ լարվածության թուլացման, հաշտեցման եզրեր փնտրելու հարցը իրոք շատ է բարդացել:
Եւ ինչպես արդեն նշվել էր, այդ խնդրի լուծմանը հասնելու համար, պետք է նախապատրաստական լուրջ աշխատանք տարվի: Եւ այդ նպատակով, առաջին հերթին պետք է շարունակաբար ընդլայնվող կազմով, կարող ուժերի ընդգրկմամբ ձևավորվի նախաձեռնող մի խումբ` համախմբման, կազմակերպչական հարցերը լուծման այնպիսի մի մարմին, որը մինչև դաշիքի պաշտոնական գրանցումը իր վրա կվեցնի պահանջվող աշխատանքների կատարումը:
Առկա փորձն էլ է ցույց տալիս, որ Նախաձեռնող խմբի դերը առանձնապես կկարևորվի նախընտրական փոխհամաձայնեցված ծրագրի ընդունման, պատգամավորության թեկնածուների ցուցակի կազմավորման գործընթացում:
Բնական է այդ ծրագրի մշակմանը, առաջին հերթին, պետք է մասնակցեն դաշինքում ներգրավված բոլոր ուժերը: Եւ նախաձեռնող խումբը, ապահովելով հրապարակայնությունը, նախընտրական քարոզչությունը սկսելով արդեն այս տարվանից, պեըք է պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ կազմակերպի: Հնարավորություն տալով դաշինքում ընդգրկված կողմերին առանձին առանձին հանրությանը ներկայացնել՝ թե իրենցից յուրաքանչյուրը բարձրացված հարցերի մասին ինչ կարծիք, ինչ մոտեցումներ ունեն:
Քաղաքական գործունեության ուղղվածությունը, որակն է անհրաժեշտ օր առաջ մեր երկրում փոխել, գաղափարական հիմքերի վրա դնել: Եւ նոր ձևավորվող դաշինքի կազմավորման ընթացն էլ արդեն դրան պետք է նպաստի:
Ժամանակ այդքան էլ շատ չունենք և հաշվի առնելով առկա խնդիրները, այս տարեսկզբից արդեն պետք է նոր մոտեցում որդեգրվի և այսպես ասված նախանախընտրական քարոզարշավի մեկնարկը արդեն տրվի:
Առաջին դիտարկումներից էլ արդեն պարզ է դառնում, որ նախ պետք է՝
1. Հանրությանը՝ հասրակական, քաղաքական ուժերին, հեղինակավոր անձանց, զանգվածային լրատվամիջոցներին ներկայացվի թե ինչ նպատակով, ինչ սկզբունքներով, գաղափարական ինչ հիմքերով, ինչ խնդիրների իրագործման համար է նախատեսում՝ բաց դռների սկզբուքով կազմավորել համազգային շահերին հետամուտ, ժողովրդավարական արժեքներով, ղեկավարվող քաղաքական ուժերի այնպիսի միավորում, որից հետագայում կձևավորվի հաղթանակի շանսեր ունեցող նախընտրական դաշինքը.
2. Եւ նկատի ունենալով նաև այն, որ՝
ա) շատ ուժերի մասնակցությամբ, ամուր հիմքերով նախընտրական դաշիք հաճախ չի կազմավորվում այն պատճառով, որ հնարավոր չի լինում համաձայնության գալ՝ ով պետք է լինի նախընտրական ցուցակի առաջին համարը (վարչապետի թեկնածուն) և ովքեր, ինչ հաջորդական համարներով կընդգրկվեն պատգամավորության թեկնածուների այդ ցուցակում (դրանից է կախված թե ինչ հավանականությամբ, ովքեր հետագայում պատգամավոր կդառնան):
բ) Ինչպե նաև հաշվի առնելով, որ չնայած ընտրությունները համամասնական են, բայց անձերի ընտրությունից էլ է դեռ շատ բան է կախված և ընտրողները այդ հարցում էլ պետք է որոշակի դերակատարում ունենան.
Նախաձեռնող խումբը՝ մինչև ընտրություններին մասնակցող ուժերի պաշտոնական գրանցումը, տեղեկացման, էլեկտրոնային հեռակապի արդի միջոցներով, ապահովելով օբեկտիվության պահանջները, պետք է կազմակերպի դաշինքին մասնակցող յուրաքանչուր ուժի կողմից արված առաջարկների, նրանց թեկնածուների կարողությունների գնահատման հանրային հարցում:
Այսպես կոչված ռեյտինգային նախընտրություն՝ փրայմերիզմ և այդ հարցման հիման վրա միայն կորոշվի, ով է լինելու վարչապետի թեկնածուն և ինչ հերթականությամբ, ինչպես է կազմվելու դաշինքի ընտրական ցուցակը:
3. Այդ հարցման օբեկտիվությունն ապահովելու համար, Նախաձեռնող խումբը պետք է պարբերաբար կազմակերպի հրապարակային լայն քննարկումներ, միջոցառումներ ինչը հնարավորություն կտա ներգրավված ուժերին իրենց առանձնահատուկ տեսակետները, մոտեցուները, ծրագրային առաջարկները ներկայացնել: Եւ ինչը մյուս կողմից էապես կնպաստի քաղաքական մեր դաշտի թարմացմանը, առողջացմանը, կնպաստի նաև և դաշինքի ընդլայնմանը, և նրա հեղինակության աճին:
4. Նաև այդ նպատակով նախաձեռնող խումբը՝ համացանցում, առանց ծավալի սահմանափամն, կձևավորի Միավորման պորտալ կայքը, որտեղ բացի ընդհանուր օգտագործման բաժիններից, բոլոր ներգրավված ուժերին, բոլոր համակիրներին կտրամադրի իրեց առաջխաղացման առանձնացված մուտքով էջերը, կոչ անելով նրանց օգտվել այդ էջերից, իրենց կողմից էլ կազմակերպել քննարկումներ, պայմաններ ստեղծել, որ այցելուների քանակը հնարավորիս ավելանա և իրենց, և դաշինքի ճանաչվածությունը աճի:
5. Նախաձեռնող խումբը ի սկզբանե պետք է պայմաններ ստեղծի՝ թույլ չտալու համար, որ ներգրավվող ուժերի և համակիր անձանց նկատմամբ պարտադրանքի, հարկադրման, վարչական ճնշման միջոցներ կիրառվեն: Եւ հնարավորինս կնպաստի, որ միավորման շրջանակում փոխաջակցման, փոխօգնության առողջ մթնոլորտ ստեղծվի:
Մեկ անգամ ևս շեշտելով, որ լավ կազմակերպված խմբային ջանքերով է միայն հնարավոր լուրջ արդյունքի հասնել: Եւ որ նախաձեռնող խումբը կազմավորվում է միավորման մեջ ընդգրկվող ուժերի ներկայացուցիչներից և հեղինակավոր անձանցից բաց դռների սկզբունքով:
Եվ համոզված, որ Ձեր մասնակցությամբ Դուք էապես կնպաստեք, որ նախաձեռնող այդ խումբը իր առջև դրված խնդիրները կատարի և հնարավորինս շուտ նախընտրական դաշինքի կազմավորման գործընթացի մեկնարկը տա.
Դիմում ենք Ձեզ խնդրանք առաջարկով՝ ընդգրկվել նրա կազմում, մասնակցել նրա աշխատանքներին»: