211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն վերածվել է մոխրակույտի. պարեկները երթևեկությունը ժամանկավորապես դադարեցրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3817 դիտում article-date 12:13 18-03-2025
Այսօր՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վարշամ Հովհաննիսանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Հովհաննիսյանը: 
 
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որպեսզի երկկողմանի երթևեկությունը դադարեցվի ու հրշեջները կարողանան աշխատել: 

Դեպքի փաստով ՀՀ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր