211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, միզում էր, արդարանալով, թե «պիվա էի խմել»․ պարեկները նրա մոտ հայտնաբերել են կասկածելի իր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8563 դիտում article-date 18:14 19-03-2025
Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները մրցույթներ են հայտարարում մայրաքաղաքում զուգարաններ կառուցելու համար, Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ ու փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, բնական կարիքն էր հոգում՝ միզում էր։ 

Տղամարդուն անգամ չէր զգաստացնում այն հանգամանքը, որ տեղում ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Վերջինները կասկածանքով կանգնեցրել էին ավտոմեքենան։

Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է տղամարդը ակնհայտ բաց տարածքում իրեն նման արարք թույլ տալիս, նա պատասխանում է, թե «պիվա էի խմել»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, ում մոտ հայտնաբերվել է կասկածելի իր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր