211652_close_icon

Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, գյումրեցին, չնայած ճնշումներին, արդեն որոշել է. Վարդան Ղուկասյան

views-count973 դիտում article-date 18:41 31-03-2025
«Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»-, գրել է Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում կայացել են ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում ուժերից ոչ մեկը չի ստացել 50+ ձայնը:

 

Նմանատիպ նյութեր