Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի վայրում վարորդները նշում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի փոսը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։