211652_close_icon

Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին

views-count739 դիտում article-date 11:51 06-04-2025
Եմենի ընդդիմադիր «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին։

ԱՄՆ իշխանությունները չեն մեկնաբանել հայտարարությունը։

«Հրթիռային ուժերը, օդային ուժերը և անօդաչու համակարգերի ուժերը մի քանի ժամ շարունակ ռազմածովային ուժերի հետ միասին բախումներ են ունեցել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ռազմանավերի հետ»,- ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Նա պարզաբանել է, որ հարվածները հասցվել են թևավոր հրթիռներով և անօդաչու սարքերով։

 

Նմանատիպ նյութեր