211652_close_icon

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը. Շարմազանով

views-count922 դիտում article-date 17:34 07-04-2025
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրել է

Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ,որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ»հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում,թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Դե հիմա ուշադիր լսեք ,այ ողորմելիներ…

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

Հիմա ուշադրություն.դրանից 7 օր առաջ,2020-ի հոկտեմբերի 12-ին ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը,որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։

Նշել եմ,որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

Ավելին,պնդել եմ,որ սպասվող աղետալի հետեւանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը,լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն,ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել,որ ընդունվի ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։

Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը,այլ նաեւ ասել ենք,որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկով։

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք ,զզվելի է ուղղակի։

Նամուս,ամոթ չունե՞ք … նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա ,ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…

Մանր եք ,«30 արծաթից» էլ՝ մանր։

Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ - Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

Այն ոչ միայն ամուր է,այլ նաեւ զարգանում է։

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք ,երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել եւս Երեւանում։

Նմանատիպ նյութեր