11822 դիտում
23:43 20-01-2021
ԳՇ պետը ստո՞ւմ է՝ թե 4-րդ օրը զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, Պուտինը ստո՞ւմ է՝ թե հոկտեմբերի 18-ին առաջարկել է ավելի շահեկան պայմանով դադարեցնել․ Զոհրաբյանը՝ Փաշինյանին
[url=https://www.tert.am/am/news/2021/01/20/Zohrabyan/3501068?fbclid=IwAR37iCbd8GIfyRDBn56L94u0NWkCWpeSe91RMA55id2Bv3yyB_f6qgUhFbI]Tert.am-[/url]ը գրում է. Արդյոք չեք կարծում որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ այդ կապիտուլացիոն, ցեղասպանությունից հետո ամենախայտառակ հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո Դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տալ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ասում եք՝ ընդդիմությունը վատն է, ընդունենք մենք վատն ենք, մենք շատ վատն ենք, թողնենք մի կողմ ընդդիմությանը, Դուք չե՞ք կարծում որ չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլացիայից հետո պիտի հրաժարական չտաք»,-ասաց նա և նշեց, որ խոսում է բացառապես բարոյական պատասխանատվության մասին։
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց.«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն ըստ էության չենք ունեցել և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք իրականացրել»: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու համար:
«Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հաձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին չի բարձրաձայնել, հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել: Ես չեմ ասել ես՝ մեղավոր չեմ, ես ասել եմ, որ թիվ մեկ պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին, և մինչ այսօր: Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մենք կկրենք մեր քաղաքական, բարոյական պատասխանատվությունն էլ, մնացածն էլ և կկրենք մեր ժողովրդի առաջ և ոչ մեկ չի խուսափի»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ պատասխանից կարելի՞ է արձանագրել, որ ԳՇ պետը ստում էր՝ ասելով, որ չորրորդ օրն արդեն զեկուցել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի, որովհետև մենք կունենանք ավել շատ զոհեր և բանակցային գործընթացում վատ պայման: «Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահը ստում էր, երբ ասում էր՝ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը և Շուշին կմնար մեր վերահսկողության ներքո, և կարո՞ղ ենք արձանագրել, որ չեք կրում բարոյական պատասխանատվություն և դա ենթադրում է, որ Դուք հրաժարական չեք տալու»,-ասաց նա:
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: «Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ: Եթե դուք համարում եք Արցախը Հայաստան չէ, ապա ձևակերպեք ձեր այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8365 դիտում
17:56 28-04-2022
Ես եմ Նիկոլից հարցրել՝ Պուտինն ինչ է առաջարկում պատերազմը կանգնեցնելու դիմաց, ասել ա՝ 5+2. Շարմազանով
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»