Սարիկ Մինասյանն՝ ընդդեմ Գյումրու ՀՀԿ կառույցի ղեկավարի․ հետաքրքիր դատավարություն է սպասվում. aravot.am
Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` անդրադառնալով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական, Aravot.am-ին հայտնել էր, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։
Ըստ Արտյոմ Ղուկասյանի, նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, հետևաբար և նրան հեռացրել են կուսակցությունից՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ կատարելիս, քանի որ նա չի ներկայացել վերահաշվարկին:
Սարիկ Մինասյանը կտրականապես հերքել էր իր ՀՀԿ-ական լինելը, որին հաջորդել էր ՀՀԿ կառույցի տրամադրած փաստաթղթերը. նրա՝ 2017 թվականի հունիսի 12-ի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին հասցեագրված դիմումը՝ ՀՀԿ շարքեր մտնելու համար և անձնական թերթիկը։
Փաստաթղթերի հրապարակումից հետո Սարիկ Մինասյանը իր հերթին հրապարակել էր անձնագրում եղած իր ստորագրությունը՝ համեմատության մեջ դնելով դիմումում եղած ստորագրության հետ ու պնդելով, որ կեղծված է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում