211652_close_icon

Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան

views-count2461 դիտում article-date 11:22 28-03-2025
Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունն քողարկել մտացածին վատով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

««Ղարաբաղն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին»: Էս մտքի հեղինակը Ալիևի վեցնոցի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն է: Սարիկն անում է այն, ինչ անում է վեցնոցը՝ դավաճանությունն ու սեփական վիժվածքությունը քողարկել մտացածին վատով:  

Արցախը վատ տեղ էր, դրա համար ենք հանձնել: Շուշին դժգույն քաղաք էր, դրա համար ենք հանձնել: Սա է սրանց «տրամաբանությունը»: Սրանց դուրս տվածների համատեքստում փառք տանք Աստծուն, որ 88-ի երկրաշարժի պահին Հայաստանի ղեկավարի աթոռին վեցնոցը չէր շպրտած, Սարիկն էլ Լենինականի գործկոմի ղեկավարի ժ/պ-ն չէր, թե չէ տալու էին թուրքին՝ որպես այդ պահին աշխարհի ամենավատ, ամենադժգույն, ամենակործանված վայր:

Մի օր վեցնոցը չի լինելու, և մենք դա տեսնելու ենք: Նաև տեսնելու ենք, թե իր դուրս տվածների համար Սարիկն ինչ պատասխան է տալու հայրենի Արցախի պաշտպանության համար կյանքը տված հայ մարդկանց զավակներին»,-գրել է Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր