211652_close_icon
views-count715 դիտում article-date 20:52 29-01-2024

Միրզոյանը տարածաշրջանի անվտանգային իրավիճակը քննարկել է Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման՝ ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները:

Նմանատիպ նյութեր