211652_close_icon

Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը. Ալիև

views-count2716 դիտում article-date 20:26 10-04-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել Կիպրոսի հյուսիսային թուրքական հատվածի՝ որպես անկախ պետություն միջազգային ճանաչմանը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Բաքվում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ընթացքում Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել Կիպրոսի Հյուսիսային թուրքական ինքնահռչակ հանրապետության՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու գործում։ 

«Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք։ Մեր նպատակն է աջակցել նրանց՝ պահպանելու և ամրապնդելու իրենց պետականությունը»,- նշել է Ալիևը։ 

Նա նաև քննադատել է միջազգային հանրության երկակի ստանդարտները՝ հիշեցնելով, որ Կիպրոսի հույները մերժել էին ՄԱԿ-ի առաջարկած միավորման հանրաքվեն, մինչդեռ թուրքական կողմը՝ ընդունել։ «Ի՞նչ եղավ հետո։ Հունական կողմը միացավ ԵՄ-ին։ Սա արդար չէ։ Սա բացահայտ երկակի ստանդարտների օրինակ է», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։ 

Նմանատիպ նյութեր