211652_close_icon

Թուրքիան օրական հազարավոր դրոններ է կարողանում արտադրել. Հունաստանի ՊՆ ղեկավար

views-count2575 դիտում article-date 21:32 11-04-2025
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Եվրոպայի ռազմական ենթակառուցվածքներին՝ շեշտելով դրանց արդիականացման անհրաժեշտությունը: Հայտնում է ermenihaber.am-ը:

Դենդիասը նման անհրաժեշտության մասին խոսել է Բելգիայի Բրյուգգե քաղաքում «Եվրամիության հարավարևելյան սահմաններում Հունաստանի դերի և Եվրոպայի ռազմական թևի ամրապնդման խթանումը» թեմայով զեկույցի շրջանակներում:

Բացի այդ թուրքական մամուլում շրջանառվող որակումների համաձայն՝ նա ռազմարդյունաբերության զարգացվածության առումով մրցակցային համեմատություն է անցկացրել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ ընդգծելով, որ նրանք ամեն օր հազարավոր դրոններ են կարողանում արտադրել:

«Եվրոպան գիտություն ունի, սակայն կարողունակ չէ»,- հավելել է Դենդիասը: 

Նմանատիպ նյութեր