211652_close_icon

Իրանցի գեներալը բարձր է գնահատել հայ-իրանական զորավարժությունները

views-count2212 դիտում article-date 20:10 11-04-2025
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է, որ ապրիլի 9-10-ը հայ զինվորականների հետ զորավարժությունները անցել են բարձր մակարդակում, հաղորդում է Mehr-ը:

Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։

Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:

 

Նմանատիպ նյութեր