211652_close_icon

Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

views-count526 դիտում article-date 10:53 14-04-2025
Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոն քաղաքից 10 կմ արևմուտք 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական դեպարտամենտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում գրանցվել են 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր