211652_close_icon

Իսկ ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց։ Այլ անելիքներ չկա՞ն. Էդմոն Մարուքյան

views-count1051 դիտում article-date 10:19 19-04-2025
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ապրիլի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։

Իսկ ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց։ Այլ անելիքներ չկա՞ն։

ՀՀ ԱԳՆ-ն պետք է դատապարտի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի միջազգային քարոզչություն պարունակող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ ցանկացած նախաձեռնություն: ԱԳՆ-ն պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր