Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի մտահաղացումը կյանքի կոչվեց. աբովյանցիներն ունենալու են միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի մարզադաշտեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքը՝ քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, իր թիմով իրենց առջև խնդիր են դրել և այն բարձր պատասխանատվությամբ առաջ են տանում, ինչի շնորհիվ Աբովյան քաղաքում ստեղծվում են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ, ապամոնտաժվել և շարունակվում են ապամոնտաժվել երկար տարիներ տեղադրված ապօրինի ավտոտնակներ, բենզալցակայաններ, փոխարենն այդ հատվածներում տնկվում են ծառեր և ստեղծվում զբոսայգիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջիկայում Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ իր դռները կբացի Կոտայքի մարզում իր նմանը չունեցող թենիսի կորտեր (մարզադաշտ)։
Այդ տարածքը, որտեղ անգամ հանգստի օրերին աշխատանքներ են կատարվում, գտվնում էր անբարեկարգ վիճակում ու Է. Բաբայանի մտահղացմամբ որոշվեց, որ աբովյանցիները նույնպես պիտի ունենա թենիսի կորտեր և ամենահարմար վայրը որոշվեց քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այդ հատվածը, ու մարդիկ գործի անցան։
2 թենիսի կորտերն էլ ունենալու են սանհանգույցներ, լոգարաններ, ամբողջ տարածքը լուսավորվելու է արտաքին լուսավորմամբ՝ լեդերով, արդեն տեղադրվել են նստարանները, իսկ հարևանությամբ էլ տնկվել են ծառեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի