211652_close_icon

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկին, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթը

views-count3220 դիտում article-date 19:39 20-04-2025
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալներ, գրում է tert.am-ը։

Ավելի վաղ պայքարի էին դուրս եկել 102 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ՝ Արա Աղանյանն ու Պետրոսյանը, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից։

Աղանյանը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պոկում վարժության ընթացքում նա գլխավերևում պահել է 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ:

Պետրոս Պետրոսյանը երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա պոկել է 165 կգ և հրել 205 կգ կշռող ծանրաձողերը:

Նմանատիպ նյութեր