211652_close_icon

Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել. այս անգամ թալանել են բակում կայանված «Mazda 6»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2929 դիտում article-date 13:01 24-04-2025
Այսօր՝ ապրիլի 24-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան թալանել են: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից  ժամանել է հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյան ու Հակոբ Կարապետյանը: 
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի «շիթ»-ն ու լուսարձակները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 57-ամյա Այդա Մ.-ի անվամբ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր