211652_close_icon

Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

views-count2362 դիտում article-date 16:52 24-04-2025
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երրորդ նախագահն ավելի վաղ ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված էր.

«Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ»:

Նմանատիպ նյութեր